Ֆրանսիական ծերանոցի աշխատակցուհուն մեղադրել են սպանությունների մեջ
Ֆրանսիայի արևելքում գտնվող Շամբերի քաղաքի ծերանոցի աշխատակցուհուն մեղադրել են 6 մարդու սպանելու և ևս 3-ին թունավորելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ըստ դատախազի՝ մեղադրյալն իր 9 հիվանդներին տվել է «հոգեմետ դեղերից կազմված կոկտեյլ»:
Ավելի վաղ 30-ամյա կինը խոստովանել էր, որ միտումնավոր է թունավորել թոշակառուներին, սակայն հրաժարվել է դա որպես սպանություն ընդունել: Ըստ նրա՝ ինքը պարզապես ցանկացել է ծեր մարդկանց ազատել տանջանքներից:










