Գյումրիում 55-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

08:35 • 13.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի թիվ 245 տան բակում կառուցված օժանդակ շինության դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են շինության դուռը և ներսում հայտնաբերել 1958 թ. ծնված Լ. Գ.-ի դին: