Արքայազն Հարիի արշավախումբը հասել է Հարավային բևեռ

18:00 • 13.12.13

Անտարկտիկայում ճանապարհորդող արշավախումբը, որի կազմում է նաև բրիտանացի արքայազն Հարին, հասել է Հարավային բևեռ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Sky News-ին։

 

«Արքայազն Հարին և նրա խումբը, ներառյալ՝ զինված ուժերի վիրավոր վետերաններ, հասել են Հարավային բևեռ»,- հայտնում է հեռուստաալիքը։

 

Արշավին մասնակցող մի քանի թիմեր, այդ թվում նաև Հարիի խումբը, պատրաստվում էին բևեռ հասնել դեկտեմբերի կեսերին՝ ամեն օր 15-20 կմ հաղթահարելով ուժեղ քամու և -45 աստիճան ցրտի պայմաններում։ Արշավը դադարեցվել էր մի քանի օր առաջ՝ վատ եղանակի պատճառով։