«Հայան» թայֆունի զոհերի թիվն անցել է 6.000-ը
Վերջերս Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» թայֆունի հետևանքով զոհերի թիվն անցել է 6.000-ը։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով։
Ավելի վաղ Ֆիլիպինների իշխանությունները հայտնել էին 5.796 զոհի մասին։ Բնական աղետի հետևանքով անհայտ կորել է 1.779 մարդ։
Ֆիլիպինների ամբողջ կենտրոնական մասով անցած «Հայանը» դարձել է երկրի պատմության ամենակործանարար թայֆունը։










