Իտալիայի հյուսիսում ռադիոակտիվ վարազներ են հայտնաբերվել

23:49 • 13.12.13

Իտալիայի հյուսիսում հայտնաբերվել են վայրի վարազներ, որոնց օրգանիզմում ռադիոակտիվ նյութերի բարձր քանակություն է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին: Այս տեղեկությունները հաստատել են երկրի առողջապահության նախարարությունում, երբ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հետազոտության համար 2 կենդանի է բերել Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա շրջանից:


Անալիզների արդյունքում պարզվել է, որ կենդանիների օրգանիզմում ռադիոակտիվությունը 1 կգ-ի համար հասնում է 600 բեկկերելեի: Սա ծայրահեղագույն սահմանն է, որն անցնելու դեպքում արգելվում է վաճառել վարակված միսը:


Ըստ առողջապահության նախարարության՝ ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությունը կենդանիների օրգանիզմում առաջացել է 1986 թվականի Չեռնոբիլյան աղետի արդյունքում: Սակայն նշվում է, որ բնակչության համար լուրջ վտանգ չկա: