Իսպանիայում ձերբակալված «ռուսական մաֆիայի» ղեկավարը կարող էր 6 մլն եվրո գումար լվանալ
Մայորկայում չորեքշաբթի ձերբակալված ռուսական մաֆիոզ խմբավորման ենթադրյալ ղեկավարը, ոստիկանության կարծիքով, մտադիր էր հյուրանոցի ձեռք բերման և վերանորոգման աշխատանքների միջոցով մինչև 6 մլն եվրո գումար լվանալ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Diario de Mallorca-ին հղումով, Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են 8 անձինք, ովքեր կասկածվում են «Տագանսկայա» ռուսական մաֆիոզ խմբավորմանը պատկանելու մեջ:
Ըստ աղբյուրի տվյալների՝ մաֆիոզ խմբավորումն զբաղվում է անօրինական ճանապարհով Ռուսաստան մուտք գործող միջոցների լվացմամբ:










