Մոսկվայում «օրենքով գողի» մասնակցությամբ հրաձգության ընթացքում ՀՀ քաղաքացի է սպանվել

17:37 • 13.12.13

Մոսկվայում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել։ Ոստիկանության դեմ հրաձգություն բացած 4 անձինք եղել են Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ, հայտնում է rusnovosti.ru-ն։

 

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունից հետո ձերբակալվել էր ազգությամբ վրացի «օրենքով գող» Ռեզո Բուխնիկաշվիլին, որը քրեական աշխարհում հայտնի է «Պեցո» մականվամբ։

 

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում։ Չորս տղամարդիկ ներխուժել էին մի բնակարան, իսկ երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, նրանք դիմադրություն էին ցույց տվել և կրակ բացել։

 

Հարձակվողներից մեկը մահացել է, երկու ոստիկան՝ վիրավորվել։