Գեղարքունիքի մարզում հրազենով 2 երիտասարդներ են սպանվել. shamshyan.com
Գեղարքունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 13-ին ժամը 03:00-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Հ. Հայրապետյանը մահացել է: Վերջինիս հարազատները ոստիկաններին հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է գյուղում վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մեկնել է նշված վայր, որտեղ, ըստ հարազատների՝ ընկել էր Հ. Հայրապետյանը: Այնտեղ հայտնաբերել են բերանքսիվայր ընկած նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Կամսար Հակոբյանի դին՝ հրազենային վնասվածքներով:
Դիակից 10մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է АКС 74 ինքնաձիգի 5,45մմ տրամաչափի 8 հատ կրակված պարկուճ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










