Փակ է Սելիմի լեռնանցքը, Վայք-Ջերմուկ, Ջերմուկ-Գնդեվազ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները
Դեկտեմբերի 13-ի` ժամը 10:00-ի դրությամբ, փակ են Վայք-Ջերմուկ, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:










