Սպիտակ տունը խնդրել է Associated Press-ին նյութ չհրապարակել Իրանում կորած ամերիկացու մասին

09:50 • 13.12.13

Սպիտակ տանը կից ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը հայտնել է, որ Սպիտակ տունը խնդրել է Associated Press լրատվական գործակալությանը նյութ չհրապարակել Իրանում կորած ամերիկացի Ռոբերտ Լևինսոնի մասին։

 

Հեյդենը նշել է, որ նյութի չհրապարակման խնդրանքն արվել է՝ Լևինսոնի կյանքը խնայելու ցանկությունից ելնելով։ Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը 2.5 մլն դոլար է վճարել 2007թ. Իրանում անհետացած իր գործակալի (Լևինսոնի) ընտանիքին։

 

Լևինսոնն անհետացել է Իրանում 2007թ. մարտի 8-ին, երբ ժամանել է Քիշ կղզի։ Հայտնի է, որ նա հետախուզական տվյալներ է հավաքել ԿՀՎ-ի համար։ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս դիմել են Թեհրանին՝ խնդրելով օգնել գտնել Լևինսոնին։ Նրանք անգամ 1 մլն դոլար պարգևավճար են խոստացել նրան, ով կօգնի ամերիկացուն վերադարձնել հայրենիք։