Յելոուսթոուն ազգային պարկում հրաբխի ժայթքումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ երկրագնդի համար

00:22 • 13.12.13

Յելոուսթոուն ազգային պարկի տակ գտնվող հսկա հրաբխի խառնարանում տեղակայված ժայռային քարանձավն ավելի մեծ է, քան գիտնականները կարծում էին:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ գիտնականներն, ազգային պարկի 1500 քառ. կմ մակերես տարածքում հետազոտելով երկրաշարժի ակտիվության մակարդակը, բացահայտել են, որ մագմայի օջախը 2.5 անգամ ավելի մեծ է նախկին գնահատումների համեմատ:


Ինչպես փաստում են հետազոտությունն իրականացնող գիտնականները՝ հրաբխի ցանկացած ժայթքում՝ 25 կմ երկարությամբ, 14 կմ լայնությամբ և մինչև 5 կմ խորությամբ, կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ աշխարհի համար:


Ըստ Յուտայի համալսարանի գիտնական դոկտոր Ջեյմս Ֆառելի՝ հրաբխի՝ վերջին անգամ 640 000 տարի առաջ ժայթքման հետևանքով մոխիրը պատել է ողջ Հյուսիսային Ամերիկայի երկինքը, իսկ այժմ հետևանքներն ավելի աղետալի կլինեն ողջ երկրագնդի համար:


Մի շարք գիտնականներ, վերլուծելով վիճակագրական տվյալները, ենթադրում են, որ  հրաբուխը դեռևս ակտիվ է և ժայթքում է 700 000 տարին մեկ անգամ՝ հաշվի առնելով, որ մինչ օրս դա տեղի է ունեցել 3 անգամ՝ 2.1 մլն, 1.3 մլն և 640 000 տարի առաջ: