Ավստրալիան և Նոր Զելանդիան պայքարում են ալկոհոլի վնասի դեմ
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ոստիկանությունը երկօրյա համատեղ գործողություն է իրականացնում, որի նպատակն է նվազեցնել ալկոհոլի ազդեցության տակ իրականացված հանցագործությունների թիվը, գրում է BBC-ն:
Ամենամյա գործողության մեջ ներգրավված են հազարավոր ոստիկաններ, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են:
Ավստրալիայի ամենամեծ քաղաքի՝ Սիդնեյի բժիշկների տվյալներով՝ հիվանդանոցները լցված են մարդկանցով, որոնք վնասվածքներ են ստացել ալկոհոլային խմիչք օգտագործելու հետևանքով կամ բախվել ալկոհոլի առաջացրած ագրեսիվ վարքի:
2013 թվականին անցկացված ուսումնասիրության համաձայն՝ հինգ ավստրալացիներից չորսը համարում է, որ իրենց հայրենակիցների մոտ ալկոհոլի հետ կապված խնդիրներ կան:










