Ավստրիայում նշանակվել է Եվրամիության ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարը
14:14 • 14.12.13
Ավստրիական քաղաքականության աստղ 27-ամյա Սեբաստիան Կուրցը նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ դառնալով իր երկրի և Եվրամիության ամենաերիտասարդ ԱԳ նախարարը, հաղորդում է euronews.com-ը:
Կուրցը պաշտոնապես կստանձնի պաշտոնը երկուշաբթի: Մինչ այս, նա ինտեգրման հարցերով քարտուղարն էր:
Նա հասարակ ընտանիքից է` հայրը տեխնիկ է, մայրը` ուսուցչուհի:
Placeholder










