Եգիպտոսում որոշվել է Սահմանադրական հանրաքվեի օրը

18:57 • 14.12.13

Եգիպտոսի ղեկավար Ադլի Մանսուրը որոշում է կայացրել երկրի նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել հունվարի 14-15-ին։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը։


Ավելի ուշ Մանսուրը դիմելու է ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել հանրաքվեին։


Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին տապալվել էր հուլիսի 3-ին՝ եգիպտական զինվորականների կողմից։ Դրանից հետո Մուրսիի կողմնակցիները երկրում բողոքի ակցիաներ էին կազմակերպել, որոնք ուղեկցվել էին ուժային կառույցների ն երկայացուցիչների հետ բախումներով։


Նոր Սահմանադրությունը բաղկացած է լինելու 247 հոդվածներից։ Մասնավորապես՝ դրանցից մեկն առնչվում է ընտրական համակարգին և Եգիպտոսում ընտրությունների անցկացման պարբերականությանը։