Ֆրանսիայում բացահայտվել է վրացական հանցավոր խմբավորում, որն օրական 10 գողություն էր կատարում
Ֆրանսիայի ոստիկանությունը՝ Ինտերպոլի և Եվրոպոլի հետ համագործակցելով, բացահայտել է խոշոր հանցավոր խմբավորում, որը կատարել է ավելի քան 2.000 գողություն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, որն այս տեղեկություններն ստացել է հետաքննության ծանոթ աղբյուրներից:
Ըստ նրանց՝ խմբավորումը, որը կազմված էր Վրաստանի քաղաքացիներից, հնարավոր է եղել բացահայտել ֆրանսիական և դանիական իրավապահ մարմիններին համատեղ գործողությունների արդյունքում, որը սկսվել էր գրեթե 1 տարի առաջ: Այս գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել ձերբակալել խմբավորման 21 անդամների:
Գործակալությունը նշում է, որ հանցավոր խմբավորումը գողություններ էր կատարում բնակելի տներում և ամառոցներում: Ըստ հետաքննիչների հաշվարկների, չարագործները օրական կատարում էին մոտ 10 գողություն:










