Մեծ Բրիտանիայում անտունների թիվը հասել է պատմական առավելագույնի
Բրիտանացի հետազոտողները հրապարակել են տեղեկություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ երկրում կտրուկ աճում է անտունների և սովյալների թիվը: Ինչպես գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ The Independent-ին հղումով, բրիտանացիներն սկսել են բնակարանների փոխարեն ավելի շատ նախընտրել ննջելու վայրերը:
Ըստ գիտնականների՝ այս խնդրի հիմքում 2 հիմնական պատճառ է, առաջին՝ երկրում պարզապես՝ չկան բավարար տներ, երկրորդ՝ դա կառավարության քաղաքականությունն է, որն ուղված է սոցիալական առավելությունների կրճատմանը և գործազրկության նպաստ վճարելուց հրաժարվելուն:
Հետազոտության մեջ նշվում է, որ քաղաքացիների իրական եկամուտները նվազում են, և նրանք ստիպված են լինում ծախսել առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար միայն:
The Joseph Rowntree Foundation-ը իր հետազոտությունում եզրակացնում է, որ ամեն գիշեր տարբեր վայրերում քնող մարդկանց թիվը Անգլիայում ավելացել է 6%-ով, իսկ Լոնդոնում՝ 13%-ով, 10%-ով աճել է կարճ ժամանակով բնակության վայր վարձակալող մարդկանց թիվը:
Ըստ մասնագետների՝ գործազրկությունը կշարունակի աճել նաև՝ մոտակա ամիսներին, իսկ պետության կողմից տրամադրվող սուբսիդիաները բնակության վայրերի համար էական արդյունք չեն տալիս: Նրանք նաև նշում են, որ մինչև 2020 թվականը ևս 1.5 միլիոն 18-30 տարեկան բրիտանացիներ չեն կարողանա ունենալ իրենց սեփական բնակարանը:










