Իսրայելում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել (լուսանկարներ)
Մերձավոր Արևելքում մեկ գիշերվա ընթացքում 0.5 մետր ձյուն է տեղացել։ Ձյան տեղումներ են եղել Լիբանանում և Սիրիայում, իսկ Իսրայելում եղանակն իրական խուճապ է առաջացրել, գրում է segodnya.ua-ն։
Երուսաղեմի դպրոցներում չեղյալ են համարվել դասերը։ Ճանապարհներին փրկարարները ձյան միջից դուրս են բերել 1.500 ավտոմեքենա` ցրտահարված վարորդներով։
10 ժամ ավտոմեքենաներում սառնամանիքին նստած մարդկանց տեղափոխում են հատուկ կենտրոններ, որտեղ տաքացնում են և կերակրում։ Խորհուրդ է տրվում տանից դուրս չգալ մինչև եղանակի տաքանալը, որը, ըստ կանխատեսումների, սպասվում է մոտ ժամանակում։






















