Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ազգականի մահապատժից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ

13:26 • 14.12.13

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կին Չեն Ընն իր հորաքրոջ ամուսնու` Չան Սոն Թհեկի մահապատժի մասին լուրից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ այցելելով նախագծման ռազմական ինստիտուտ, հաղորդում է ria.ru-ն:

 

Ուրբաթ առավոտյան Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդել էր, որ Չան Սոն Թհեկը, որը համարվում էր երկրի երկրորդ ամենաազդեցիկ դեմքը, մահապատժի է ենթարկվել իշխանությունը տապալելու փորձի համար:

 

Ինստիտուտ կատարած այցի ժամանակ երկրի առաջնորդն ընդգծել է այդ հաստատության կարևորությունը, որն իր խոսքով` նպաստում է «քաղաքակիրթ սոցիալիստական պետության կառուցմանը»:

 

Վերջին անգամ Կին Չեն Ընը հասարակության մեջ է հայտնվել երկու շաբաթ առաջ, երբ այցելել էր Պեկտուսան սարի շրջանում գտնվող զորամասեր: