Քարտեզը ցույց է տալիս, թե որ երկրներում է սպառվում ջուրը
World Resources Institute-ը պարզել է, որ 37 երկրներ ջրի «ծայրահեղ բարձր մակարդակի» պակաս են զգում, գրում է Business Insider-ը:
Հինգշաբթի հրապարակված ուսումնասիրությունը գնահատել է, քարտեզագրել և հաշվարկել ջրի հետ կապված ռիսկերը 100 գետային ավազաններում՝ ըստ 181 երկրների տարածքի և բնակչության: Ուսումնասիրությունը տեղեկություններ է տալիս երկրի տնտեսության, միջավայրի և համայնքի հետ կապված:
Երկրները ստացել են 0-5 գնահատական յուրաքանչյուր ցուցիչի համար՝ որքան բարձր է միավորը, այնքան բարձր է ջրային ռիսկի վտանգը:
Չորսից բարձր միավորները ցույց են տալիս, որ միջին ջուր օգտագործողի համար տարեկան հասանելի ջրի 80 տոկոսից ավելին դուրս է գնում: Օրինակ` Սինգապուրն ունի ամենաբարձր ջրի «սթրեսի» միավորը: Երկիրը խիտ բնակեցված է, սակայն չունի քաղցրահամ լճեր, և ջրի պահանջարկը գերազանցում է առաջարկը:












