Սենատոր ՄքՔեյնը որոշել է այցելել Ուկրաինա և աջակցել «Եվրամայդանին»

16:24 • 14.12.13

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը մտադիր է հանգստյան օրերն անցկացնել Կիևում և աջակցություն հայտնել «Եվրամայդանի» մասնակիցներին, ինչպես նաև հանդիպել ուկրաինական կառավարությանն ներկայացուցիչներին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է սենատորի մամուլի քարտուղար Բրայան Ռոջերսը։
 

 

«ՄքՔեյնն Ուկրաինա է մեկնում այս կրիտիկական ժամանակաշրջանում, երբ ուկրաինացիները պայքարում են իրենց ապագայի համար»,-ասել է նա։

 

Դեմոկրատ Սենատոր Քրիս Մերֆին Կիև կմեկնի կիրակի։ Նա իր այցը համաձայնեցրել է պետքարտուղարության հետ։
 

 

Դեկտեմբերի 11-ին ՄքՔեյնը Ուկրաինայի իշխանություններին սպառնացել էր, որ պատասխան են տալու «Եվրոմայդանի» ցույցը ցրելու համար։