ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԿԱՀ-ի բնակիչներին դադարեցնել միջկրոնական բախումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել Կենտրոնաֆրիկյան Հանրապետության ժողովրդին, որտեղ հակամարտություն է ընթանում քրիստոնեական և մուսուլմանական համայնքների միջև, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
«Արյունահեղությունը պետք է դադարեցվի։ Թույլ մի´տվեք ատելությանը պառակտում սերմանել այնտեղ, որտեղ այն գոյություն չի ունեցել»,- ասվում է ուղերձում։
ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով` անկախ կրոնից և ծագումից, ԿԱՀ բնակիչներն ունեն ընդհանուր պատմություն և ապագա։










