ՀՀ ազգային արխիվի աշխատակիցը տեղեկանք տրամադրելու համար 120.000 դրամ կաշառք է պահանջել և ստացել
ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք:
Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:
Կաշառք տալու և վերցնելու փաստը պարզվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Կաշառառուն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:










