Վլադիմիր Պուտինի իտալացի երկրպագուների ակումբը մեծանում է Facebook-ում
Facebook սոցիալական ցանցում Vladimir Putin Italian Fan Club խմբի անդամների թիվը գերազանցել է 11.500-ը: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ երկրպագուների մոտ մեծ հեղինակություն է վայելում Ռուսաստանի նախագահի ելույթը Վալդայան ակումբում:
Ֆան-ակումբի էջն ստեղծվել է 2013 թվականի ապրիլի 12-ին: Էջի հեղինակները լուսաբանում են նորությունները Ռուսաստանի նախագահի մասին, ինչպես նաև՝ Իտալիայում տեղի ունեցող իրադարձությունները:
Հատկանշանական է, որ «ակումբի» անդամներն ակտիվ մեկնաբանում են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին դեպքերը: Նրանց մի մասը Ուկրաինային կոչ են անում չմիանալ ԵՄ-ին և նշում, որ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները կարող են առաջացած լինել դրսի միջամտության արդյունքում:










