Իշխող «Ռեգիոնների կուսակցության» հազարավոր աջակիցներ հավաքվել են Կիևի կենտրոնում

13:00 • 14.12.13

Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» մի քանի հազար աջակիցներ երկրի արևելյան և հարավային շրջաններից հավաքվել են Կիևի կենտրոնական «Արսենալնայա» մետրոկայարանի մոտ: Նրանք ձեռքերում պահել են ուկրաինական դրոշներ և «Դոնբաս», «Օդեսա», «Սեվաստոպոլ», «Խերսոն» գրություններով պաստառներ:

 

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի աջակցենք նախագահին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ուկրաինային հանգստություն է պետք և աշխատող տնտեսություն: Մենք ցանկանում ենք, որ մեզ լսեն»,- հավելել է մեկ այլ ցուցարար:

 

«Արսենալնայա» կայարանից ցուցարարներն ուղղվել են Մարիինյան զբոսայգի, որտեղ տեղադրված է կառավարության աջակիցների վրանային ճամբարը, այդտեղից նրանք կեսօրին կգնան Եվրոպական հրապարակ, որտեղ տեղի կունենա «ռեգիոնականների» հանրահավաքը` «Պահպանենք Ուկրաինան՝ մեր ընդհանուր հայրենիքը» նշանաբանով:

 

Սպասվում է, որ ակցիան կշարունակվի նաև կիրակի օրը, իսկ այնուհետ, կազմակերպիչների հայտարարությամբ, այն կդառնա անժամկետ: