ԱՄՆ-ում հիշում են «Սենդի Հուկ» դպրոցի զոհերին
ԱՄՆ-ում նշում են Նյութաուն քաղաքի (Կոնեկտիկուտ նահանգ) «Սենդի Հուկ» տարրական դպրոցի ողբերգության առաջին տարելիցը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 14-ին հոգեկան խանգարում ունեցող 20-ամյա Ադամ Լենզան ներխուժել էր «Սենդի Հուկ» դպրոց ու կրակ բացել. զովել էր 28 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։
Կոնեկտիկուտի բոլոր եկեղեցիներում առավոտյան կղողանջեն զանգերը։ Մինչդեռ Նյութաունի իշխանությունները խնդրել են լրագրողներին չայցելել այսօր քաղաք։ Մի շարք խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարություններ նշել են, որ կկատարեն այդ խնդրանքը և չեն ուղարկի իրենց թղթակիցներին։
Պաշտոնական արարողություններ չեն կազմակերպվի։
«Նյութաունը փոքր քաղաք է՝ 28 հազ. բնակչությամբ, որը փորձում է ուշքի գալ ողբերգությունից հետո։ Մենք ցանկանում ենք հարգել զոհերի հիշատակը հանգիստ՝ առանց ԶԼՄ-ների ուշադրության»,- նշել են տեղական վարչակազմի ներկայացուցիչները։ Հինգշաբթի հիշատակի պատարագ է մատուցվել Վաշինգտոնի Ազգային տաճարում։










