ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում ահաբեկչություն է կանխվել

09:40 • 14.12.13

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ իրավապահ մարմիններին հաջողվել է ահաբեկչություն կանխել. չարագործները պատրաստվում էի պայթեցնել Կանզաս նահանգի Միդ-Կոնտինենտ օդանավակայանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Ձերբակալվածն իրեն հայտարարել է մուսուլման՝ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման մարտիկ: Իրականում ահաբեկչի անունը Թերի Լոուեն է: Նա աշխատում է որպես տեխնիկ:

 

Իշխանությունների համաձայն` Լոուենը ձերբակալվել է, երբ փորձել է պայթուցիկով լի մեքենայով մտնել թռիչքուղի: Սակայն տղամարդն արդեն երկար ժամանակ վերահսկողության տակ է գտնվել. մարդիկ, որոնց նա համախոհ էր համարում, իրականում եղել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի ծպտյալ գործակալներ: Պայթուցիկը պատրաստել էին հենց բյուրոյի գործակալները: Դա վտանգ չէր ներկայացնում ոչ աշխատակիցների, ոչ ուղևորների համար: