Արևմուտքը սկսում է կորցնել իրականության զգացողությունն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում. Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան զարմացած է Արևմուտքի արձագանքից` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցնելու Կիևի որոշման առիթով, հայտնում է gazeta.ru-ն:
«Ի՞նչ է արել Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը: Միգուցե նա դուրս է եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի՞ց: Կամ հայտարարել է, որ միջուկային ռո՞ւմբ է ստեղծում: Կամ կրակե՞լ է ինչ-որ մեկին»,-հայտարարել է Լավրովը:
Նա նաև հավելել է, որ Արևմուտքը սկսում է կորցնել իրականության զգացողությունն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում:
«Ինչպե՞ս բացատրել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, երբ ԵՄ ներկայացուցիչներն այցելում են այդ երկիր ու պահանջում իշխանություններից ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի»,-ասել է նա:










