ԱՄՆ-ում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել վատ եղանակի պատճառով
ԱՄՆ-ում ավիաընկերություններն ստիպված են եղել չեղյալ հայտարարել հարյուրավոր չվերթներ երկրի հյուսիսարևելյան և միջինարևմտյան հատվածներում: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ AP-ին հղումով, դրա պատճառը ուժեղ փոթորիկն է, որը մոլեգնում է այս շրջաններում:
Ըստ տվյալների՝ հանգստյան օրերին ԱՄՆ այս շրջաններում կարող է տեղալ մինչև 35 սմ ձյուն: Տարերքից ամենաշատը տուժել են Նյու Ջերսի և Իլլինոյս նահանգները, որտեղ հետաձգվել են համապատասխանաբար 350 և 170 չվերթներ:
Օդերևութաբանները նշում են, որ ավիաընկերությունները կարող են չեղյալ հայտարարել ևս մի քանի հարյուր չվերթներ, որովհետև չի բացառվում եղանակային պայմանների վատացումը:










