Օհայոյի բնակչին 6 տարվա ազատազրկման են դատապարտել` ծանր հիվանդ կնոջը սպանելու համար

09:54 • 14.12.13

ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչ Ջոն Ուայզին 6 տարվա ազատազրկման են դատապարտել ծանր հիվանդ կնոջը սպանելու համար, գրում է lenta.ru-ն` Associated Press-ին հղումով: Նրա կինը տառապել է գլխուղեղի անևրիզմի (անոթալայնանք) հետևանքներից:

 

Լսելով դատավճիռը` 68-ամյա Ուայզը շնորհակալություն է հայտնել դատարանին որոշման համար և ներողություն խնդրել իր հարազատներից: Դատախազի օգնական Բրայան ԼոՊրինցի խոսքով` թեև տղամարդը նման քայլի է դիմել իր կնոջ տառապանքներին վերջ տալու համար, սակայն, այնուամենայնիվ, նման քայլը ճիշտ չէ:

 

Ուայզը կրակել էր կնոջ վրա անցյալ տարի: Ամուսինները միասին ապրել են 45 տարի: Դեպքի օրը տղամարդն այցելել է հիվանդանոց, մտել այն սենյակը, որտեղ պառկած է եղել կինը, համբուրել նրան ու կրակել: Նա ոստիկանությանը բացատրել է, որ այլևս չէր կարող տեսնել նրա տառապանքները: