Յանուկովիչի կողմնակիցները Կիևում վրաններ են տեղադրում

17:41 • 14.12.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները Կիևում վրանային ճամբար են տեղադրում կառավարության շենքի մոտ։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, արդեն մոտ 30 բանակային մեծ վրաններ են տեղադրվել, դրանց առջև խարույկներ են վառում և մարդիկ սնունդ են պատրաստում։

 

Յանուկովիչի կողմնակիցների հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլայ Ազարովը ուկրաինացիներին կոչ է արել դադարեցնել ակցիաները Կիևում։

 

Նրա տեղեկություններով՝ ցույցեր են ընթանում միայն Կիևում։
 

«Ես տեղեկություն ունեմ միայն Կիևի մասին, իսկ երկրի մնացած շրջանները հիմնականում հանգիստ են։ Մենք Կիևին նույնպես պետք է հանգստություն տանք։ Ես այժմ եկել եմ այս հանրահավաքին և ցավում եմ Կիևում տեղի ունեցողի համար։ Ես դիմում եմ քաղաքական գործիչներին, եկե՛ք տղամարդկություն ունենանք և ասենք մեր մարդկանց՝ վերադարձե՛ք ձեր ընտանիքների մոտ և զբաղվե՛ք ձեր գործերով»,-ասել է Ազարովը։