Բրազիլիայում սկանդալ է հասունանում՝ մարզադաշտի աշխատակիցների մահվան պատճառով

11:54 • 15.12.13

Բրազիլիայի արհմիությունները պատրաստվում են բողոքի արշավ սկսել, որը նվիրված կլինի երկրի մարզադաշտերի աշխատանքների անվտանգության ոչ պատշաճ մակարդակի ապահովման հետ:


Խոսքը գնում է այն մարզադաշտերի մասին, որոնք կընդունեն 2014 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները, տեղեկացնում է «Globo Esporte»-ն:


Վերջերս Մանաուսեում մարզադաշտի տանիքից վայր է ընկել և մահացել աշխատակիցներից մեկը:


Արհմիություններին անհանգստացնում է այն փաստը, որ երկրի կառավարությունն աշխատողներին ստիպում է աշխատել վտանգավոր պայմաններում, հանուն նրա, որ աշխատանքները հասնեն ժամանակին ավարտել:


Աշխատողների ակտիվ հատվածն արդեն միացել է բողոքներին, հայտարարելով, որ չեն պահպանվում աշխատանքի համար նախատեսված անվատնգության կանոնները:


Առայժմ կառավարությունը ձեռնպահ է մնում հայտարարություններից: