Գազայում հզոր փոթորիկի հետևանքով 5000 մարդ է տարհանվել (տեսանյութ)
Գազայում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենահզոր փոթորիկի պատճառով 5000 պաղեստինցիներ են տարհանվել, այս մասին տեղեկացնում է Russian Today-ը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Աջակցման աշխատանքների գործակալության (UNRWA) գործակալությունը Գազան բնութագրել է որպես «աղետի գոտի»։
Russian Today նաև տեղեկացնում է, որ Իսրայելում ևս դժվար կացություն է ատեղծվել եղանակային պայմանների հետևանքով, որոշ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիա են մնացել։
«Գազայի հյուսիսային շրջանները աղետի գոտու են վերածվել՝ պատվելով ջրի բարձր մակարդակով», - ՄԱԿ–ի Աջակցման աշխատանքների գործակալության (UNRWA) հայտարարությունը մեջբերում է Russian Today–ը։
«Ալեքսա» փոթորիկը տեղատարափ անձրևների և առատ ձյան պատճառ է դարձել Սիրիայի, Իսրայելի և Պաղեստինի տարածքներում, ինչպես նաև Սինա թերակղզու անապատում:
Կարմիր խաչը օգնության փաթեթներ է բաժանում տուժած տարածաշրջաններին, մինչ ՄԱԿ-ը վառելիք է մատակարարում ջրհեղեղից տուժած շրջաններին:
Փոթորիկի հետևանքով առնվազն 100 մարդ վնասվածք է ստացել: Ավելի քան 50 000 տուն Երուսաղեմում մնացել է առանց էլեկտրականության:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե այս փոթորիկն 100 տարին մեկ անգամ է տեղի ունում։










