Ֆրանսիայի նախագահը ներկա չի գտնվի Սոչիի Օլիմպիական խաղերին

17:43 • 15.12.13

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համալրել է բարձրաստիճան այն պաշտոնյաների շարքը, ովքեր հրաժարվել են ներկա գտնվել Սոչիի Օլիմպիական խաղերին, այս մասին հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստատեսության եթերով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը:


Ֆրանսիայի նախարարը, այդուհանդերձ, մաղթել է, որպեսի օլիմպիական խաղերը այնտեղ հաջող անցնեն:


Ֆրանսուա Օլանդը հայտնի է նրանով, որ մեծապես սատարում է սեռական փոքրամասնություններին, այն դեպքում երբ Ռուսաստանի իշխանությունները հանդես են գալիս հակառակ դիրքերից, ինչի համար էլ բոյկոտի են արժանանում Սոչիի Օլիմպիական խաղերը։


Սոչիի Օլիմպիական խաղերին ներկա չգտնվելու մասին ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուքը: