Կիևում ելույթ է ուենցել ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը, ցուցարարները Յանուկովիչին արգելել են միանալ ՄՄ–ին (ուղիղ)
Ուկրաինայի ընդդիմությունը արգելել է նախագահ Վիկտորչ Յանուկովիչին զերծ մնալ Մաքսային միությանը միանալուց: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կիևի Անկախության մայդանում ազգային հավաքի մասնակիցների կողմից ընդունված որոշման մեջ:
Որոշման տեքստը բեմահարթակից ներկայացրել է «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Բորիս Տարասյուկը: «Մենք կոչ ենք անում Վիկտոր Յանուկովիչին մեզ չվերադարձնել անցյալ և կտրականապես արգելում ենք նրան ՄՄ անդամակցությաբ համաձայնագիր ստորագրել»,- ասվում է որոշման մեջ:
Փաստաթղթում Մաքսային միությունը բնութագրվում է որպես «մեկ երկրի՝ Ռուսաստանի շահերից բխող կառույց»:
«Եթե ՄՄ անդամակցության համաձայանգիրն ստորագրվի, ապա Յանուկովիչը կարող է մնալ Մոսկվայում և չվերադառնալ Կիև»,- իր ելույթում նշել է «Բատկիվշինա» կուսանկցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Յանուկովիչի այցը Մոսկվա նախատեսված է դեկտեմբերի 17-ին: Ցույցի մասնակիցները հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին ևս մտադիր են Կիևում ազհային հավաք անցկացնել՝ ընդդիմանալու ՄՄ–ին Ուկրաինայի անդամակցությանը:
Մայդանում ազգային հավաքին դեկտեմբերի 15-ին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Հավաքին այցելել են նաև Եվրապառլամենտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը, ով, ելույթ ունենալով ժողովրդի առաջ, նշել է, որ վերջիններիս խախաղ ցույցը ոգևորում է ողջ աշխարհը:
«Ուկրաինան Եվրոպան ավելի լավը կդարձնի, իսկ Եվրոպան ավելի լավը կդարձնի Ուկրաինային», - նշել է սենատորը:










