Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Կիևի Անկախության հրապարակ և տաք կոշիկներ է բաժանել ցուցարարներին

00:37 • 15.12.13

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսն այցելել է Կիևի Անկախության հրապարակ, որտեղ շարունակվում է ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ նա իր սոլիդարությունն է հայտնել ցույցի մասնակիցներին և նրանց բաժանել է տաք կոշիկներ:


Լիտվացի դիվանագետն իր լուսանկարներն այս առաքելությունը կատարելիս տեղադրել է Twitter-ում:


 Լինկյավիչյուսից առաջ հրապարակում են եղել այլ օտարերկյա քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Քեթրին Էշթոնը և Վիկտորիա Նուլանդը: