Մոսկվայում գեյ-ակումբի մոտ տեղի ունեցած վեճից հետո շուրջ 40 մարդ տեղափոխվել է ոստիկանություն

09:45 • 15.12.13

Մոսկվայում «Центральная станция» ակումբի մոտ վեճ է ծագել ակումբի ղեկավարության և աշխատողների միջև, ինչից հետո շուրջ 40 մարդ տեղափոխվել է ոստիկանություն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը:


Հայտնի է, որ վեճի մասնակիցները մեկը տրավմատիկ ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել, սակայն տուժածներ չկան:


Գիշերը ակումբում, որը մեծ հեղինակություն է վայելում համասեռամոլների շրջանում, պետք է տեղի ունենար «Սիրեկանների բանակ» խմբի ելույթը, սակայն ակումբի կայքում հաղորդվում է, որ համերգը տեղափոխվել է մեկ այլ ակումբ: