Ցիկլոնի պատճառով Սախալինը «կտրվել է» մայրցամաքից
Ուժեղ ցիկլոնի պատճառով ռուսական Սախալին կղզին «կտրվել է» մայրցամաքից, և հարյուրավոր ուղևորներ արդեն 2 օր չեն կարողանում այնտեղից դուրս գալ։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ևս 300 ուղևոր եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողանում հասնել Սախալին։
Հայտնի է, որ կղզու հարավային հատվածի օդանավակայանը փակ է, քանի որ թռիչքուղին հնարավոր չէ մաքրել։
Ըստ օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ցիկլոնը կհեռանա երկուշաբթի՝ շարժվելով դեպի Կուրիլյան կղզիների կենտրոնական հատված։










