Բրիտանիայի վարչապետն առաջարկել է վաճառել Օբամայի սկանդալային լուսանկարը
Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Դանիայի կառավարության ղեկավար Հելե Թորնինգ-Շմիդթին խորհուրդ է տվել չոչնչացնել սկանդալային լուսանկարները, որ արվել էին Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ, հայտնում է RT-ն:
Քեմերոնն առաջարկել է վաճառել դանիացի պաշտոնյայի սմարթֆոնով արված լուսանկարը, քանի որ «վաճառքի հանելու դեպքում տվյալ լուսանկարը կարող է զգալի գումար բերել»: Իսկ ստանալիք միջոցները Քեմերոնն առաջարկել է տրամադրել որևէ բարեգործական ընկերության:
Քեմերոնն ինքն էլ «մասնակցել էր» ինքնալուսանկարների այդ «ֆոտոսեսիային», որի գլխավոր հերոսները սակայն Թորնինգ-Շմիդթն ու ԱՄՆ-ի նախագահ Օբաման են:
Քեմերոնն ասել է, որ Դանիայի վարչապետի հետ լուսանկարվել է այդ անհարմար պահին զուտ քաղաքավարությունից ելնելով: Իսկ լուսանկարն արած լուսանկարիչը այդ առիթով ասել է. «Թերևս, հենց դա էլ մեր ժամանակի խորհրդանիշն է, երբ լուսանկարն ավելի շատ ուշադրության է արժանանում, քան բուն միջոցառումը»:










