Սոթք-Քարվաճառ ճանապարհին 5 ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների և «Արցախուղի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից արգելափակումից դուրս է բերվել 5 ավտոմեքենա:
Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ:










