Անգլիայի և Ուելսի հրշեջները գործադուլ կանեն տոների նախօրեին
Անգլիայի և Ուելսի հրշեջները, ովքեր բողոքում են իրենց կենսաթոշակային համակարգի փոփոխության դեմ, ցույցեր են կազմակերպում Սուրբ ծննդյան տոների նախօրեին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Fire Brigades Union-ին:
Ըստ արհմիության հայտարարության՝ գործադուլները կանցկացվեն դեկտեմբերի 24-ին և 31-ին, ինչպես նաև՝ 2014 թվականի հունվարի 3-ին: Անցած հանգստյան տոներին Անգլիայի և Ուելսի հրշեջներն արդեն 6-րդ բողոքի ցույցն են անցկացրել կառավարության ծրագրերի դեմ:
Հրշեջները բողոքում են կառավարության նոր որոշման դեմ, որով նախատեսվում է թոշակի անցնելու տարիքը 55-ից բարձրացնել 60 տարեկանի: Բացի այդ՝ 55 տարեկանում հրշեջը պետք է հատուկ ստուգում անցնի մասնագիտական պիտանելիության առումով, որից հետո ստուգումը չանցած մարդիկ ստիպված են լինելու թոշակի անցնել ավելի քիչ գումարով:










