Ավստրալական զորքերը հեռացել են Աֆղանստանից

12:28 • 16.12.13

Ավստրալիան փակել է իր հիմնական ռազմաբազան Աֆղանստանում և դուրս բերել իր վերջին զորքն Ուրուզգան նահանգից, հայտնում է BBC-ն:

 

2001-ից ի վեր Աֆղանստանում ծառայած ավստրալացիներին իր հարգանքի տուրքն է մատուցել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը` նշելով, որ զոհողությունները զուր չեն եղել, և այժմ Աֆղանստանի այդ հատվածն ավելի լավ վայր է:

 

Այս ընթացքում Աֆղանստանում 40 ավստրալացի զինվոր է զոհվել, 260-ից ավելին ծանր վիրավորվել է:

 

2014-ին նախատեսվում է բոլոր արտասահմանյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։