Էթնա հրաբխի ժայթքման պատճառով փակվել է Սիցիլիայի օդանավակայանը

12:16 • 16.12.13

Իտալական Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, փակվել է սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը, գրում է «Комсомольская правда»-ն:

 

Չեղյալ է համարվել Կատանիայից 21 չվերթ: Եվս 26 ինքնաթիռ ուղարկվել է պահեստային օդակայան: Կատանիայից բացի, դադարեցրել է ինքնաթիռ ընդունել նաև Կոմիզո քաղաքի օդանավակայանը:

 

Ակտիվությունը, որը մասնագետները համարում են վերջին ամիսների ընթացքում ամենաինտենսիվը, գրանցվել է նոր հարավ-արևելյան խառնարանում: Լավայի հոսքը դուրս է եկել խառնարանի սահմաններից և հասել մեկ կիլոմետրի:

 

Նոյեմբերի 23-ին Էթնայի ժայթքման պատճառով հրաբխի մոտակայքում գտնվող քաղաքները ծածկվել էին մոխրով: