Պետերբուրգում 200 մլն ռուբլի գումար տեղափոխող ինկասատորները գնդակահարել են միմյանց
Սանկտ Պետերբուրգում 200 մլն ռուբլի գումար տեղափոխող ինկասատորները վիճել են և գնդակահարել միմյանց, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Դեպքը տեղի է ունեցել լույս երկուշաբթի:
Պետերբուրգի իրավապահները քրեական գործ են հարուցել այս միջադեպի առիթով: Նրանք մանրամասնել են, որ իրենց նախնական վարկածով՝ վարորդն ու ավագ ինկասատորը վիճել են ու զենք պարզել իրար վրա` արձակելով, համապատասխանաբար, 7 և 11 փամփուշտ:
Վարորդը զինված է եղել ПМ ատրճանակով, ավագ ինկասատորը` АКСУ-74 ինքնաձիգով: Զրահապատ մեքենայում ևս 2 ինկասատոր է եղել:
Տեղափոխվող գումարից ոչինչ չի պակասել:










