ԵՄ-ի դուռը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի համար. Ուիլյամ Հեյգ

13:46 • 16.12.13

Եվրամիության դուռը բաց է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, սակայն «Ուկրաինան դեռ չի կարող ներս մտնել»։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։

 

«Մեծ Բրիտանիան կողմ է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև սերտ կապերին։ Ուկրաինան պետք է որոշում կայացնի՝ առանց արտաքին ճնշման, իսկ նրանք, ովքեր ցանկանում են Ուկրաինային բողոք հայտնել, պետք է դա անեն խաղաղ ճանապարհով։ Ավելի բաց և ժողովրդավար Ուկրաինան ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, ներառյալ՝ Ռուսաստանին»,-ասել է նա։

 

Միևնույն ժամանակ, քաղաքական ճնշումը, որը ԵՄ-ն կիրառում է Կիևի վրա, Հեյգը նախընտրել է չմեկնաբանել։