Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի ուղևորները ծեծել բորտ-ուղեկցորդին
Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի ինքանթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում ուղևորների պատճառով, ովքեր դաժան ծեծի են ենթարկել բորտ-ուղեկցորդին:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Интерфакс-ին հղումով, որն էլ վկայակոչում է Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանի դիսպետչերական ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, երկու ուղևորներ, գտնվելով ոչ սթափ վիճակում, հարձակվել են ուղեկցորդի վրա: Վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է տվյալ ուղևորներին: Բորտ-ուղեկցորդը հոսպիտալացվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Boeing 737-809-ում, որի թռիչքը հետաձգվել է և Մոսկվա կժամանի դեկտեմբերի 15-ին՝ 23:20-ից ոչ շուտ:










