Անգելա Մերկելն ավտովթարի է ենթարկվել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական լիմուզինը վթարի է ենթարկվել, ինչի մասին հայտնել է ոստիկանությունը։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կանցլերը Բրանդենբուրգից A10 արագընթաց մայրուղով ուղևորվել է դեպի Բեռլին։ Սակայն անսպասելիորեն լիմուզինի կողքով ընթացող մեքենան մոտեցել է կառավարական փոխադրամիջոցին ու հարվածել դրան։
Միջադեպի հետևանքով 2 մեքենաներն էլ վնասվել են։










