Բարաք Օբաման ընտանիքի հետ մասնակցել է ամենամյա Սուրբծննդյան տոնահանդեսին (լուսանկարներ)

13:12 • 16.12.13

Վաշինգտոնում կայացել է 32-րդ Սուրբծննդյան տոնահանդեսը, որին, ըստ ավանդույթի, մասնակցում են ոչ միայն շոու բիզնեսի աստղեր, այլև ԱՄՆ-ի առաջին դեմքը՝ կնոջ հետ, գրում է elle.ru-ն։

 

Այս տարվա տոնակատարությունը ևս բացառություն չի եղել, և նախագահական ընտանիքը՝ ի դեմս Բարաք և Միշել Օբամաների ու նրանց դուստրերի, ներկա է գտնվել միջոցառմանը։ Նրանք մասնակցել են բարեգործական ակցիայի ու շփվել Մանկական ազգային բժշկական կենտրոնի երեխաների հետ, նրանց շնորհավորել ու նվերներ հանձնել։

 

Սակայն, ինչպես նկատում է կայքը, երեկոյի ընթացքում ողջ ուշադրությունը գամված է եղել առաջին տիկնոջ կողմը, ով կարմիր գորգի վրա է հայտնվել J Mendel բրենդի վերջին հավաքածուից գեղեցիկ, սպիտակ հագուստով և Manolo Blahnik նրբաոճ կոշիկներով։

 

мишель обама 2013 фото

 

Տոնահանդեսին ներկա են գտնվել երաժշտական ու կինոոլորտի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հյու Ջեքմանը, Աննա Քենդրիքն ու Շերիլ Քրոուն։