ՊՆ խոսնակը հերքում է, որ Սարդարապատ թանգարանի տնօրենը աշխատակցուհիների է ծեծել

13:44 • 16.12.13

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքում է տեղեկատվությունը, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, նրանց վնասվածքներ հասցրել:

 

Հիշեցնենք, որ  GalaTV.am-ը հաղորդել էր, որ Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը ընկերուհու հետ աշխատակից է ծեծել, և երկու աշխատակցուհի հայտնվել են հիվանդանոցում: 



Tert.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը և  ի պատասխան հարցի, թե ի՞նչն է պատճառը, այդ կանայք գտնվում են Արմավիրի հիվանդանոցում, նշեց. «Դա ցույց կտա քննությունը, կարող է՝ ուրիշ բան է տեղի ունեցել, թող իրավապահները պարզեն»: