Վլադիմիր Պուտինը տարվա մարդ է ճանաչվել Ռուսաստանում

21:56 • 16.12.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 15-րդ անգամ անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել «Տարվա մարդ» հարցման արդյունքներով, որն անցկացնում է «Հասարակական կարծիք» հիմնադրամը:


Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը՝ Интерфакс-ին հղումով, նախագահի օգտին իրենց ձայնն են տվել հարցվողների 32 տոկոսը: Ձայների 6-ական տոկոս ստացել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Ժիրինովսկին:


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և կումունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն ստացել են երկու տոկոս ձայներ: