Թուրքիան սիրիացի ապստամբներին մատակարարել է մոտ 50 տոննա զինամթերք
Այս տարվա հունիսից Թուրքիան սիրիացի ապստամբներին մատակարարել է 47 տոննա սպառազինություն: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով Hurryet-ին, որն այս տվյալներն ստացել է ՄԱԿ-ի փաստաթղթերից:
Միայն սեպտեմբերին Անկարան Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումներին տրամադրել է 29 տոննա ռազմական սպառազինություն, սակայն թուրքական իշխանությունները պնդում են, որ այս մատակարարումները չունեն ռազմական նշանակություն, այլ հումանիտար բնույթ են կրում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարացրել էր կառավարության մանդատը Սիրիայի հետ սահմանին ռազմական գործողություններ անցկացնելու համար:










